National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.03.2022
ՀՀ ԱԺ աշխատակազմը կազմակերպել է կլոր սեղան քաղհասարակության կազմակերպությունների մասնակցությամբ
1 / 24

ՀՀ ԱԺ աշխատակազմը Կանադական պառլամենտական կենտրոնի հետ համատեղ մարտի 7-ին կազմակերպել էր կլոր սեղան քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ քննարկելու ԱԺ աշխատակազմի կողմից ներդրվող Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներառականության հարցերը: Կլոր սեղանին հրավիրվել էին կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության հիմնահարցերով զբաղվող շուրջ 15 կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը շեշտել է, որ նման ձեւաչափի հանդիպումը եզակի է իր բնույթով եւ բովանդակությամբ: Նրա գնահատմամբ՝ Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներդրմամբ աշխատակազմը թեւակոխելու է զարգացման նոր փուլ: Ծրագրում առանցքային դեր ունի մարդկային կարողությունների զարգացումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով նաեւ կանանց, երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Կանադական պառլամենտական կենտրոնի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովը նշել է, որ Կորպորատիվ ռազմավարական զարգացման եւ դրա հիմքում մշակված Գործառնական ծրագրերի իրագործման ընթացքում հասարակական կազմակերպություններն ունեն մեծ դեր՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու ԱԺ աշխատակազմին՝ նպաստելով ներառականության միջավայրի զարգացմանը:

Մասնակիցներին տեսակապի միջոցով ողջույնի խոսք է հղել Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան, Եվրոպայում եւ ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը: Նա մեծապես կարեւորել է ԱԺ աշխատակազմի եւ Կանադական պառլամենտական կենտրոնի համատեղ արդյունավետ համագործակցությունը: Ստեֆան Դիոնն առանձնացրել է քաղհասարակության կազմակերպությունների կարեւոր ներուժը, շեշտել, որ Հայաստանը ժողովրդավարական զարգացման ուղու վրա է, եւ նմանատիպ նախաձեռնություններն էլ ավելի են նպաստում ժողովրդավարության ամրապնդմանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Զարուհի Բաթոյանը: Նրանք կարեւորել եւ ողջունել են նման նախաձեռնությունը:

Քաղհասարակության անդամներին աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը ներկայացրել է աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագրի հիմնական հենասյուները՝ շեշտադրելով դրանցից երկուսը՝ մարդկային կարողությունների զարգացում ու ավելի տեղեկացված եւ ներգրավված քաղաքացիներ: Նշվել է, որ այս  երկու հենասյուները պարունակում են ներառականության կարեւոր բաղադրիչներ, որոնց զարգացման եւ խորացման համար էլ կազմակերպվել է կլոր սեղանը՝ ստեղծելու նոր հարթակ ու ամուր կապ ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ քաղհասարակության կազմակերպությունների երկխոսության համար:

Կլոր սեղանի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու աշխատակազմին, կազմակերպելու ներառականության հարցերի շուրջ քննարկումներ՝ միջազգային փորձի փոխանակման եւ հետագա քայլերի վերաբերյալ: Կողմերը նման հանդիպումները պարբերական դարձնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:


28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am